Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասը շուտով կունենա հանգստի բազմաֆունկցիոնալ տարածքներ
Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ, Վարկեթիլի թաղամասի երկրորդ և երրորդ միկրոշրջաններում իրականացվում են մասշտաբային նախագծեր:
Երկրորդ միկրոշրջանում Գախոկիձեի փողոցից մինչև Ալեքսիձեի փողոցը և երրորդ միկրոշրջանում N312 շենքից մինչև N179 հանրային դպրոց, ընդհանուր 28 950 ք.մ մակերեսով տարածքում կկառուցվեն բազմաֆունկցիոնալ հանգստի տարածքներ:
Ընթացիկ աշխատանքները Սամգորիի շրջանի գամգեբելի Կախա Սամխարաձեն ուսումնասիրել է իր տեղակալ Սոսո Բուրդղուլաձեի հետ միասին:
«Հանգստի տարածքներում կլինեն ատրակցիոններ, հանգստի տաղավարներ: Կլինի արտաքին լուսավորման համակարգ, հետիոտնային արահետներ:
Նախագծի իրականացման համար Սամգորիի գամգեոբայի բյուջեից հատկացվել է 1 544 316 լարի»,- հայտարարում են Թբիլիսիի քաղաքապետարանում: