Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալություն. Կեղծ է այն տեղեկությունն այն մասին , որ իբր քաղաքացիներին մեկ տարվա անվճար կտրամադրեն հասարակական տրանսպորտի ճանապարհորդության քարտեր
«Կեղծ է այն տեղեկությունն այն մասին , որ իբր քաղաքացիներին մեկ տարվա անվճար կտրամադրեն հասարակական տրանսպորտի ճանապարհորդության քարտեր»,- նշված է Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության հայտարարության մեջ։
«Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր էջերի անվան տակ տեղեկություններ են պտտվում, թե իբր քաղաքացիներին մեկ տարվա անվճար ճանապարհորդության քարտեր են բաշխվում հասարակական տրանսպորտի համար։ Կեղծ էջերի վրա օգտագործվում է նաև Թբիլիսիի քաղաքապետարանի տարբերանշանը, իսկ տեղեկատվության մեջ քարտի դիմաց որոշակի գումար են պահանջում։
Տեղեկացնում ենք բնակչությանը, որ նշված տեղեկատվությունը սուտ է և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը։
Հասարակական տրանսպորտի ուղևորային քարտերը կարող եք սովորական եղանակով գնել ինչպես Թբիլիսիի մետկայարաններում, այնպես էլ Վրաստանի Բանկի մասնաճյուղերում:
Ուղևորներին հորդորում ենք չվստահել այս տեսակի տեղեկատվությանը և նախ համոզվել էջերի հուսալիության մեջ։ Նմանատիպ դեպքերում կարող եք ստուգել նաև Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծի տեղեկատվությունը` 2 72 22 22»,- նշված է հայտարարության մեջ։