Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն. Տեխնիկական անսարքության պատճառով Թբիլիսիի մետրոյի Սաբուրթալո գիծը ժամանակավորապես չի կարողանում սպասարկել ուղևորներին
«Թբիլիսիի մետրոյի Սաբուրթալո գիծը տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես չի կարողանում սպասարկել ուղևորներին», -ասվում է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են, որ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն աշխատում են թերությունը ժամանակին վերացնելու ուղղությամբ։
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներն արդեն տեղում են և աշխատում են թերությունը ժամանակին վերացնելու ուղղությամբ»։ Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։