Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն. «Մետրոմանին» չի չեղարկվում, քարտը մնում է ուղևորության միանվագ վճարման միջոց
Սոցցանցում տեղեկություն է տարածվում, որ գործող ճամփորդական քարտերը՝ «Մետրոմանները» չեղարկվում են, ինչը սուտ է,- այդ մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը։
Ըստ նրանց՝ նշված ուղևորդության քարտերը շարունակում են մնալ ուղեվարձի միանվագ վճարման ունիվերսալ միջոց՝ ուղեւորների աբոնեմենտներին զուգահեռ։
«Բացի այդ, քարտի վրա առկա գումարը լիովին պահպանվում է եւ ուղեւորն առանց խնդիրների կարող է օգտվել նշված գումարից։
Մինչ այժմ «Մետրոմանի» ուղեվարձը հնարավոր էր վճարել մետրոյով, ավտոբուսով և ճոպանուղով ուղևորվելիս, իսկ այժմ հնարավոր է երթեւեկել նաեւ կապույտ երթուղայինով։
Թբիլիսիի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ գործող քարտերը մինչ այժմ գործում են։ Հետագայում քաղաքապետարանը նմանատիպ ցանկացած նորության մասին նախ տեղեկատվություն կտարածի»,- հայտնել են տրանսպորտային ընկերությունից։