«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» 4 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» 4 աշխատակիցների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը

Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է կաշառակերության և խարդախության փորձի մեղադրանքով Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը և «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» չորս աշխատակցի որպես խափանման միջոց սահմանել ազատազրկում։

Ըստ դատախազի՝ վկաների վրա ազդելու, ապացույցները ոչնչացնելու, թաքնվելու վտանգ կար։ Իրավապաշտպանները դատարանին կալանավորների համար 5000 և 2000 լարի գրավ են առաջարկել։

Գործով, ըստ դատախազի, կան վկաների ցուցմունքներ, ինչպես նաև փաստերի տեսա-ձայնային ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ կաշառքը համակարգային է եղել։

Գործը հետաքննվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու և խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ։