Թբիլիսիի թիվ 21 հանրային դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ցույց են անցկացնում

16:25, 18.09.2026

Թբիլիսիի թիվ 21 հանրային դպրոցի աշակերտների ծնողները բողոքի ցույց են անցկացրել դպրոցի դիմաց։ Ծնողների խոսքով՝ ցույցի պատճառը կարճ հաղորդագրությունն է եղել, որից նրանք իմացել են, որ շենքը խարխուլ վիճակում է, և, հաշվի առնելով փորձագետի եզրակացությունը, ուսումնական գործընթացը պետք է դադարեցվի, իսկ աշակերտները պետք է տեղափոխվեն այլ դպրոցներ։

Ծնողների խոսքով՝ ծանուցումը դպրոցի վարչակազմից ստացվել է ուսումնական գործընթացի մեկնարկից մեկ օր առաջ։ Թիվ 21 դպրոցի աշակերտների ծնողները չեն բացառում, որ օրակարգում կարող է լինել շենքը վաճառելու կամ քանդելու սպառնալիքը։

Ինչպես ծնողներն են ասում, եթե պարզվի, որ նախկին գերմանական դպրոցում ուսումը շարունակելն անհնար է, ապա ուսուցչական կազմը պետք է լիովին պահպանվի և այլընտրանքային տարածք հատկացվի։ Նրանք հրաժարվում են հեռավար շարունակել ուսումը։

Կրթության նախարարության և քաղաքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները այսօր հանդիպում են անցկացրել նաև դպրոցի վարչակազմի հետ։ Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է դպրոցի տնօրենը, երեկ կեսօրին դպրոցը տեղեկացել է, որ շենքը գտնվում է արտակարգ իրավիճակում, և դասերը պետք է դադարեցվեն։

Կողմերը համաձայնության եկան, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կգտնվի այլընտրանքային լուծում, որը լիովին կպաշտպանի երեխաների շահերը և կբավարարի դպրոցական համայնքին։

Նմանատիպ