Թբիլիսիի Թևդորե Մղվդելի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիի Թևդորե Մղվդելի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել

Թբիլիսիի Թևդորե Մղվդելի փողոցում գտնվող բնակելի շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրդեհն այս պահին մարվել է։ Նրանց խոսքով՝ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Միաժամանակ, ըստ տեղի բնակիչների, հրշեջ-փրկարարներին հաջողվել է անվնաս դուրս բերել տարեց կնոջը բնակելի շենքից։