Թբիլիսիի ծովում, Կրիաների և Լիսի լճերում վերցրել են ջրի նմուշներ

12:04, 20.05.2018

Թբիլիսիի ծովում, Կրիաների և Լիսի լճերում լողանալու սեզոնի սկսվելու կապակցությամբ, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության, միջավայրի ազգային գործակալության մասնագետները մայիսից սեպտեմբերը ներառյալ, անց են կացնելու շերտային ջրերի պարբերաբար մոնիտորինգ:

Ինչպես ասված է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից տարածած լրատվության մեջ, այս անգամ ջրի նմուշները վերցվել են Լիսի լճից:

Վերցված նմուշները տեղափոխվել են միջավայրի ազգային գործակալության լաբորատորիա, որտեղ տեղի է ունենալու ջրի քիմիական և միկրոկենսաբանական փորձաքննություն: Լիսի լճում վերցված նմուշների փորձաքննության արդյունքները հրապարակվելու են միջավայրի ազգային գործակալության պաշտոնական վեբկայքում և յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա ծանոթանալու դրանց հետ:

Նախարարության լրատվությամբ, Վրաստանի մասշտաբով, շերտային ջրերի մոնիտորինգ այս պահին իրականացվում է 170 կետում:

 

Նմանատիպ