«Թբիլսերվիս խմբի» աշխատակիցները մաքրում են Թբիլիսիի ծովի հարակից տարածքը շինարարական և կենցաղային թափոններից։ Անօրինական կերպով տեղադրված մեծածավալ շինարարական աղբը հեռացվում է հատուկ տեխնիկայի միջոցով։
Տարածքը վերահսկվում է Թբիլիսիի քաղաքային տեսչության կողմից, և պարբերաբար կիրականացվի մոնիթորինգ։
Մաքրության աշխատանքներին ծանոթացել է «Թբիլսերվիս խմբի» տնօրեն Գիորգի Պապավան։
«Անթույլատրելի է շինարարական կամ իներտ թափոնների տեղադրումը փողոցներում, քաղաքի ծայրամասերում կամ կենցաղային թափոնների համար նախատեսված աղբամանների հարևանությամբ։ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից սահմանվել են թափոնների կառավարման կանոնները և սպառողների իրավունքներն ու պարտականությունները։ Նրանց խախտումը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է դրամական տուգանքի», – նշել է Գիորգի Պապավան։
Քաղաքապետարանը կոչ է անում բնակչությանը և մասնավոր ընկերություններին՝ վերանորոգման թափոնները չտեղադրել ապօրինի կերպով հանգստի գոտիներում և օգտվել «Թբիլսերվիս խմբի» համապատասխան ծառայություններից։ Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել ընկերության թեժ գծով՝ 2 61 90 50 կամ այցելել կայքը։
Տեղեկությունը տարածել է Թբիլիսիի քաղաքապետարանը։