Թբիլիսիի շրջանցող ճանապարհին երթևեկությունն ազատ է
Թբիլիսիի շրջանցող ճանապարհին երթևեկությունն ազատ է

Թբիլիսիի շրջանցող ճանապարհին երթևեկությունն ազատ է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Իրականացրած ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության, Թբիլիսիի շրջանցող ճանապարհին երթևեկությունն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր առավոտից Թբիլիսիի շրջանցող ճանապարհի 15-րդ կիլոմետրում տրանսպորտային միջոցների համար գործում էին երթևեկության սահմանափակումներ: