Թբիլիսիի շինհրապարակներից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Թբիլիսիի շինհրապարակներից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել

Վթարը տեղի է ունեցել Թբիլիսիի Օրթաճալայում։

Ըստ առկա տեղեկությունների՝ շինհրապարակում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։

Ինչպես 1-ին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել 276-րդ հոդվածով, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։