Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Թեմուր Գորգաձեին ձերբակալել են կաշառք վերցնելու մեղադրանքով
Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Թեմուր Գորգաձեին ձերբակալել են կաշառք վերցնելու մեղադրանքով

Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, կաշառք վերցնելու փաստի հիման վրա ձերբակալել են Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ, Կրծանիսիի շրջանի մաժորիտար պատգամավոր Թեմուր Գորգաձեին,- այս մասին տեղեկություն է տարածել ՊԱԾ-ը:

Հետաքննությունն ընթանում է մեծ քանակությամբ կաշառք վերցնելու փաստի հիման վրա (Վրաստանի ՔՕ-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով), որը նկատի ունի 7-11 տարվա ազատազրկում: