Թբիլիսիի սակրեբուլոն այսօր հաստատելու է մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեն
Թբիլիսիի սակրեբուլոն այսօր հաստատելու է մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեն

Թբիլիսիի սակրեբուլոն այսօր հաստատելու է մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեն: Գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Թբիլիսիի սակրեբուլոյում ներկայացնելու է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Այս տարվա բյուջեն 2020 թվականի համար սահմանվել է 1 միլիարդ 21 միլիոն լարիով (355 823 520 դոլլար): Սոցիալակაն կարիքների համար հաշվի է առնված 317 միլիոն (110 476 060 դոլլար), իսկ ենթակառուցվածքային նախագծերի համար՝ մոտ 430 միլիոն լարի (14 9857 112 դոլլար):

Մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեի հետ կապված դիտողություններ ունի ընդդիմությունը: Փոքրամասնության ներկայացուցիչների հայտարարությամբ, սոցիալական ուղղությամբ ծախսերը 2020 թվականի բյուջեում կրճատված են: Նրանց խոսքով, ծախսերը կրճատված են նաև տրանսպորտային ենթակառուցվածքի ուղղությամբ: