Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Աջարիայի համալսարաններում և մասնագիտական ուսումնարաններում կպահպանվի հեռավար ուսուցումը
Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիսիի, Զուգդիդիի և Աջարիայի համալսարաններում և մասնագիտական ուսումնական հաստատություններում կպահպանվի հեռավար ուսուցումը: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելին՝ համակարգող խորհրդի նիստ ավարտից հետո:
Նրա խոսքով, առաջիկայում կորոշվի բարձրագույն և մասնագիտական հաստատություններում հեռավար ուսուցման հարցը:
«Ինչ վերաբերում է բարձրագույն և մասնագիտական հաստատություններին, հեռավար ուսումն այս պահի դրությամբ կպահպանվի Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում: Իհարկե, Աջարիայում այն հեռավար է: Ոչ հեռավար ուսուցման վերսկսման մասին որոշումը կկայացվի առաջիկայում»,- հայտարարել է նախարարը: