Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի դպրոցներում սկսվում է հեռավար ուսուցման համար գրանցումը
Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի դպրոցներում սկսվում է հեռավար ուսուցման համար գրանցումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի դպրոցների աշակերտների ծնողներին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել հաճախումների և հեռավար ուսուցման միջև:

Նախարարության տվյալներով, սկսվում է Թբիլիսիի, Ռուսթավիի եւ Քութայիսիի դպրոցներում հեռավար ուսուցում ցանկացողների գրանցումը:

«Փետրվարի 10-ին, ժամը 00:00-ից Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութաիսիի միջնակարգ դպրոցների աշակերտների ծնողներին հնարավորություն կտա ընտրություն կատարել ներկա ուսուցման և հեռավար ուսուցման ձևի միջև:

Հեռավար ուսուցում ստանալ ցանկացողները պետք է կապվեն դպրոցի տնօրինության հետ և նաև գրանցվեն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից ստեղծված կայքէջում.

online.emis.ge

Առցանց կրթության համար դիմումը կարող է լրացվել / չեղյալ համարվել ամեն չորեքշաբթի՝ ժամը 00:00-ից 23:59-ը: Հենց այդ պահին կլինի գրանցման բաց դաշտ:

Զուգդիդիի, Թելավիի, Զեստափոնիի, Գարդաբանիի, Փոթիի, Մառնեուլիի, Բաթումիի, Քոբուլեթիի և Գորիի հանրակրթական դպրոցների աշակերտներն արդեն օգտվում են հեռակա ուսուցման ձևաչափ ընտրելու հնարավորությունից, որտեղ ուսումը շարունակվում էր դասարաններում փետրվարի 1-ից: Այսօրվանից Թբիլիսիի, Ռուսթավիի և Քութայիսիի հանրակրթական դպրոցների աշակերտները նույնպես ունեն այդ հնարավորությունը», – ասացին կրթության նախարարությունից:

Սակայն, ըստ գերատեսչության, նախարարության որոշմամբ, այն ուսուցիչները, ովքեր ստիպված կլինեն լրացուցիչ հեռավար դասեր անցկացնել, կստանան համապատասխան հավելում: