Թբիլիսիի պետական համալսարանում ընթանում են ռեկտորի ընտրություններ
Թբիլիսիի պետական համալսարանում ընթանում են ռեկտորի ընտրություններ

Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանն այսօր ընտրում է նոր ռեկտորի:

ԹՊՀ-ի նոր ռեկտորին պետք է ընտրի ակադեմիական խորհրդի 38 անդամ: Պաշտոնում առաջադրված է երեք թեկնածու՝ գործող ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն, պրոֆեսոր Գիորգի Բարամիձեն և պրոֆեսոր և Ցիրա Բարամիձեն:

Թեկնածուների հարցազրույցը կիրականացվի «zoom» հարթակի կիրառմամբ: Քվեարկությունն անցկացվելու է ժամը 14:00-ից մինչև ժամը 17:00-ն, ԹՊՀ-ի առաջին շենքում:

Ընտրությունների արդյունքներն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 24-ին: