Թբիլիսիի «Պետական համալսարան» և «Վաժա Փշավելա» մետրոկայանները վերսկսել են ուղևորների սպասարկումը
Թբիլիսիի «Պետական համալսարան» և «Վաժա Փշավելա» մետրոկայանները վերսկսել են ուղևորների սպասարկումը և այս պահի դրությամբ Սաբուրթալոյի գիծն աշխատում է սովորական ռեժիմում,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկության մեջ:
Նրանց փոխանցմամբ, Սաբուրթալոյի գծում տեխնիակակն խոչընդոտից ելնելով, այսօր գնացքները «Կայարանի հրապարակից» երթևեկում էին մինչև «Դելիսի»:
«Թբիլիսիի տրանսպորտային ընկերության համապատասխան ծառայությունները առավոտից տեղում էին և աշխատում էին խոչընդոտեը վերացնելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ սահմանափակում չկա Սաբուրթալոյի գիծն աշխատում է սովորական ռեժիմում»,- հայտարարում են քաղաքապետարանում: