Թբիլիսիի պետական համալսարանի մոտ մի խումբ ուսանողներ ցույց են անցկացնում
Ուսանողները ցույց են անցկացնում Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտակայքում։
Հավաքվածները փորձել են մուտք գործել համալսարանի շենք, սակայն տեղում մոբիլիզացված իրավապահները թույլ չեն տվել։
Տեղում իրավիճակը մի քանի անգամ լարվել է:
Միաժամանակ ուսանողների ցույցին միացան «Հեռացիր» խմբի կազմակերպած երթի մասնակիցները, ովքեր համալսարան էին եկել Առաջին Հանրապետության հրապարակից։