Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խորհուրդը աջակցել է Ջաբա Սամուշիայի թեկնածությունը
Թբիլիսիի պետական համալսարանում ավարտվել է ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունը։ Ընտրություններին մասնակցել են համալսարանի գիտխորհրդի 30 անդամներ, որոնցից 28-ը աջակցել են Ջաբա Սամուշիային։ Նա ռեկտորի պաշտոնը կզբաղեցնի առավելագույնը վեց ամիս ժամկետով։
ԹՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մրցույթին մասնակցում էր մեկ թեկնածու՝ Ջաբա Սամուշիան։
Քվեարկության գործընթացն ընթանում էր ուսանողների մի մասի բողոքի ակցիայի ֆոնին։ Երիտասարդների կարծիքով՝ ընտրություններն անցկացվում են կանոնակարգի խախտումներով, և ռեկտորի պաշտոնակատարին գիտխորհրդի փոխարեն պետք է ընտրի գիտական անձնակազմը։
Վարչակազմը պարզաբանել են, որ ռեկտորի պաշտոնակատարն ընտրվում է բարձրագույն կրթության մասին օրենքի համաձայն, և գիտխորհրդի անդամների կեսից ավելին է անհրաժեշտ:
ԹՊՀ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հոկտեմբերի 7-ին դիմել է գիտխորհրդին և խնդրել իր հրաժարականը։