Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքը լուսավորվել է ԵՄ դրոշի գույներով
Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու կապակցությամբ Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքը լուսավորվել է ԵՄ դրոշի գույներով։
Թբիլիսիի պետական համալսարանի հաղորդմամբ՝ ռեկտորը, ակադեմիկոս Ջաբա Սամուշիան, ուսանողներ, դասախոսներ և ադմինիստրացիայի աշխատակիցներ հավաքվել են ԹՊՀ-ի բակում և երթ կազմակերպել առաջին շենքի բակից դեպի Ռուսթավելիի պողոտա և մասնակցել թեկնածուի կարգավիճակի շնորհմանը նվիրված տոնակատարությանը։