Թբիլիսիի պետական համալսարանը շնորհավորում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին ծննդյան օրվա առթիվ
Թբիլիսիի պետական համալսարանը շնորհավորում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Այսօր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, մեր համալսարանի վաստակաշատ պատվավոր դոկտոր Իլիա Երկրորդը դարձավ 91 տարեկան։ Անգնահատելի է Ամենասուրբ ու երանելիի կենսակերպն ու գործը, որը օրինակ է հայրենիքի հանդեպ սիրո, ազգի միասնության, հոգևոր արիության և բարության։ Թբիլիսիի պետական համալսարանը մեծ պատվով և սիրով շնորհավորում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում ենք առողջություն և հոգևոր ուժ՝ ի բարօրություն մեր հայրենիքի»,- նշված է Թբիլիսիի պետական համալսարանի շնորհավորանքում։