Թբիլիսիի Պեկինի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել

19:21, 14.12.2022

Թբիլիսիի Պեկինի պողոտայում գտնվող «Georgia Bank»-ի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ դիմակավորված, զինված անձը մտել է բանկ և զենքի սպառնալիքով բանկի աշխատակիցներից գումար պահանջել։

Բանկի աշխատակիցները գումարը հանձնել են հարձակվողին, որից հետո հարձակվողը լքել է տարածքը։

Դեպքի վայրում կատարվում են քննություններ։

Նմանատիպ