Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ 15 հոգի
Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում ստացավ 15 հոգի

Թբիլսիոբա 2018-ը ավարտվեց Ռևազ Լաղիձեի ստեղծագործությանը նվիրված գալա համերգով և Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներին պարգևատրելով։ Արարողությունը կայացավ առաջին հանրապետության հրապարակում։

Մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն միջոցառմանը հավաքված հյուրերին Թբիլիսոբայի տոնի առթիվ շնորհավորեց ևս մեկ անգամ և ավանդաբար, պարգևատրեց պատվավոր թբիլիսեցիներին։

Այս տարի պատվավոր թբիլիսեցու կոչում ստացավ 15 տարբեր ոլորտում գործող մարդ։ Պատվավոր թբիլիսեցու կոչում ստացան․ բանասեր և ռեժիսոր Լանա Ղողոբերիձեն, տիեզերական օբյեկտների կոնստրուկտոր Էլգուջա Մեձմարիաշվիլին, ջազ կատարող Գիուլի Չոխելին, պարող և պարուսույց Թենգիզ Ութմելիձեն, ավտոինժիներ Գաիոզ Կանդելակին, ճարտարապետության հետազոտող Մաիա Մանիան, օնկոլոգ Կոնստանտինե Մարդալեիշվիլին, գինեկոլոհ Նոդար Ցերցվաձեն, բժիշկ Վլադիմեր Կախաձեն, բանաստեղծ Թեմուր Չալաբաշվիլին, Իսրաելի արտակարգ և լիազոր դեսպանը Վրաստանում Շաբթայ Ցուրին, երաժիշտ Քեթի Մելուան, պարող և բալետի վարպետ Միխեիլ Բարիշնիկովը, դիրիժոր Վախտանգ Կախիձեն, կոմպոզիտոր և դաշնակահար Նիկոլոզ Ռաճվելին։

Ինչպես տոնական արարողության ժամանակ նշեց Կախա Կալաձեն, պատվավոր թբիլիսեցու կոչում են ստանում այն մարդիկ, ովքեր մայրաքաղաքի և Վրաստանի համար հատուկ դեր են խաղում։