Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել 32 անձի
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն «Թբիլիսոբա» տոնակատարության առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ պարգևատրել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներին։
Այս կարգավիճակն այս տարի շնորհվել է 32 քաղաքացու։
Կախա Կալաձեն հավաքված հյուրերին շնորհավորել է «Թբիլիսոբայի» առթիվ։ Նրա խոսքով՝ նա շնորհակալություն է հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր իրենց ավանդն են ներդնում քաղաքի զարգացման գործում։
Այս տարի Թբիլիսիի պատվավոր քաղաքացիներ են դարձել․
-
Ռամազ Խեցուրիանի – բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
-
Դավիթ Գորդելաձե – բժիշկ, թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
-
Միխեիլ Կիլոսանիձե – ձայնային ռեժիսոր․
-
Նինո Սալուքվաձե – մարզիկ, օլիմպիական չեմպիոն․
-
Նուգզար Ռուխաձե – լրագրող, դիվանագետ․
-
Վլադիմիր Պապավա – գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր․
-
Լերի Խաբելով – մարզիկ․
-
Իվանե Կուզանով – բժիշկ, պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
-
Ավթանդիլ Դեմետրաշվիլի – իրավաբան, պրոֆեսոր․
-
Յուրի Օսիպով – սուսերամարտիկ․
-
Կիրա Անդրոնիկաշվիլի – դերասանուհի, արվեստաբան․
-
Ռևազ Կլդիաշվիլի – քիմիկոս-ինժեներ, արձակագիր, դրամատուրգ․
-
Մամուկա Միքելաձե – նկարիչ, մոնումենտալիստ․
-
Իրմա Գուրիելի – լրագրող, դերասանուհի․
-
Յանո Ալիբեգաշվիլի – երգչուհի, օպերային սոլիստ․
-
Գիորգի Քորքաձե – երաժիշտ․
-
Դավիթ Մետրևելի – բժիշկ, էնդոկրինոլոգ․
-
Մուրման Գելենիձե – նկարիչ․
-
Լևան Ջափարիձե – ինժեներ, գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր․
-
Տարիել Օնաշվիլի – երգիչ․
-
Գիվի Շուղարով – ինժեներ, քաղաքական գործիչ․
-
Նուգզար Մեձմարիաշվիլի – նկարիչ, մոնումենտալիստ․
-
Թենգիզ Ասաթիանի – բժիշկ, վերարտադրողաբան, մանկաբարձ-գինեկոլոգ․
-
Էդիշեր Մաչաիձե – մարզական մրցավար, պրոֆեսոր․
-
Էլգուջա Ադամիա – բժիշկ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր․
-
Ռևազ Ջավախիշվիլի – գիտնական, տնտեսագիտության դոկտոր․
-
Բեսարիոն Դոչվիրի – գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր․
-
Գիորգի Ալիբեգաշվիլի – պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր․
-
Զուրաբ Գոշաձե – բանաստեղծ, բանասեր․
-
Ռամազ Խուրոձե – ինժեներ, գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
-
Գրիգոլ (Գիա) Մուրղուլիա – մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր․
-
Ջեմալ Ձագանիա – մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր․
Կախա Կալաձեն պարգևատրված անձանց, Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչումը հավաստող հավաստագրի հետ մեկտեղ, հանձնել է նաև մայրաքաղաքի խորհրդանշական բանալին։
