Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է նշանակվել Գագա Կիրկիտաձեն
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ներկայացրել է Ոստիկանության դեպարտամենտի նոր տնօրեններին:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն է նշանակվել Գագա Կիրկիտաձեն, ով մինչ այժմ գլխավորում էր Քարթլիի ոստիկանության դեպարտամենտը:
Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտը Գագա Կիրկիտաձեի փոխարեն ղեկավարելու է Լաշա Գոգնիաշվիլին, ով ղեկավարում էր Աջարիայի ոստիկանության դեպարտամենտը: