Թբիլիսիի օդանավակայանում կայացել է աշխատանքային հանդիպում Covid-19 համաճարակի կանոնակարգերի վերաբերյալ
Թբիլիսիի օդանավակայանում կայացել է աշխատանքային հանդիպում Covid-19 համաճարակի կանոնակարգերի վերաբերյալ

TAV Georgia ընկերությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում Covid-19 համաճարակի կանոնակարգերի վերաբերյալ:

Ընկերությունից հայտնում են, որ հանդիպմանը օդանավակայանի ղեկավարության հետ միասին մասնակցել են 21 ավիաընկերությունների, ՆԳՆ, Ավիացիայի անվտանգության և եկամուտների ծառայության ներկայացուցիչներ:

Նրանց խոսքով, հանդիպման հիմնական քննարկման թեմաներն են եղել ուղևորափոխադրումները, սահմանի հատման կանոնակարգերը և հարակից մարտահրավերները: