Թբիլիսիի օդանավակայանում կանխվել է 1 863 921,86 լարիի չհայտարարագրված թանկարժեք քարերի դուրսբերումը
Թբիլիսիի օդանավակայանում կանխվել է 1 863 921,86 լարիի չհայտարարագրված թանկարժեք քարերի դուրսբերումը

Ֆինանսների նախարարության, եկամուտների ծառայության մաքսային սպաները, Ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության վարչության ավիացիոն անվտանգության բաժնի ծառայողների հետ համատեղ անցկացված միջոցառման արդյունքում, կանխել են չհայտարարագրված թանկարժեք քարերի առանձնապես խոշոր չափերի ապօրինի արտահանումը, «Թբիլիսիի օդանավակայան» մաքսային անցակետում:

Եկամուտների ծառայության տվյալներով՝ Իսրայելի քաղաքացի Ռ.Կ.-ի կողմից ավիացիոն անվտանգության հսկողություն անցնելիս, նրա ձեռքի ուղեբեռի ստուգման արդյունքում ուղևորի պայուսակում հայտնաբերվել են տարբեր չափերի ադամանդե քարեր՝ 1 863 921,86 լարի արժեքով։

Գործի նյութերը փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար։