Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուղևորներին կսպասարկեն «Bene Exclusive» ընկերության տաքսիները, սակագինը կլինի 30-40 լարի
Այսօրվանից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուղևորներին կսպասարկեն «Bene Exclusive» ընկերության տաքսիները,- այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների «TAV Georgia» կառավարող ընկերությունը:
Նրանց տեղեկությամբ, ընկերությունը ուղևորներին կփոխադրի նոր հիբրիդային և էլեկտրական մեքենաներով: Ուղևորավարձի սակագինը ըստ քաղաքի տարբեր թաղամասերի, կլինի 30-40 լարի:
Օդանավակայանում արդեն տեղակայվել է ընկերության գրասենյակը, որտեղ ուղևորները կկարողանան նախապես գնել ուղևորատոմսը և ընտրել ցանկալի երթուղին, իսկ այդ տեղեկությունը վարորդին կփոխանցվի ավտոմեքենայում մոնտաժված էկրանի միջոցով:
«Bene Exclusive» ընկերությունը վերապատրաստել է ուղևորներին, որոնք ուղևորների փոխադրումը կապահովեն անվտանգ և հարմարավետ միջավայրում: «Bene Exclusive» ընկերությունը շուկայում գործում է 2017 թվականից, որը «Bene Group»-ի դուստր ընկերությունն է: «Bene Exclusive»-ը սպառողներին կսպասարկի Mercedes-Benz, Toyota և Lexus մակնիշի նորագույն ավտոմեքենաներով Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասշտաբով: