Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ուղևորները կկարողանան ինքնուրույն գրանցվել թռիչքի համար
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման սրահում տեղադրվել են ինքնագրանցման սարքեր (Self-Check in Kiosks)։ Այս մասին հայտնում է «Tav Georgia»-ն։
Նրանց տեղեկություններով՝ ֆրանսիական աշխարհահռչակ «EASIER» բրենդի սարքերը հնարավորություն են տալիս ուղեւորներին թռիչքի համար անձամբ գրանցվել մեկնելուց մի քանի ժամ առաջ, ընտրել նստատեղ և տպել նստեցման կտրոնը։
«Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների կառավարող «Tav Georgia»-ն նախագծում ներդրել է մինչև 150 հազար լարի, որի նպատակն է պարզեցնել գրանցման գործընթացը և լրացուցիչ հարմարավետություն ստեղծել ուղևորների համար։
Ներկայում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում գործում է ինքնագրանցման երկու սարք, որոնցից առաջին փուլում կարող են օգտվել երկու ավիաընկերությունների ուղեւորներ։ Աստիճանաբար կավելանա այն ավիաընկերությունների թիվը, որոնց չվերթերում ուղևորները կկարողանան ինքնուրույն գրանցում կատարել։
Ֆրանսիական «EASIER» ընկերությունը, որն արտադրում է ինքնուրույն գրանցման սարքեր, համաշխարհային ցանցի միջոցով ինչպես օդային, այնպես էլ ցամաքային տրանսպորտի օպերատորներին, ինչպես նաև հանրային հաստատություններին տրամադրում է բարձրորակ ապրանքներ և բազմազան ծառայություններ»,- նշվում է տեղեկատվության մեջ։