Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը
2026 թվականի փետրվարի 11-ին Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը, կնոջ՝ Սանյա Մուսիչ Միլանովիչի և ուղեկցող պատվիրակության հետ միասին, պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարության տվյալներով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նախագահ Միլանովիչին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն։
«Այցի շրջանակներում նախատեսված է Խորվաթիայի Հանրապետության նախագահի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։