Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Եվրոպական խորհրդի նախագահին ճանապարհեց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Արարողությանը ներկա էին նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան, Բելգիայում և Լյուքսեմբուրգի Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև ԵՄ-ում Վրաստանի առաքելության ղեկավար Նատալի Սաբանաձեն և Վրաստանում ԵՄ դեսպանը:

Եվրոպական խորհրդի նախագահը երեկ Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Շառլ Միշելի ու Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում ընդդիմության հետ: