Թբիլիսիի միջազգային օդանավակայանն արդեն մի քանի չվերթ է ընդունել
Թբիլիսիի միջազգային օդանավակայանն արդեն մի քանի չվերթ է ընդունել

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն արդեն մի քանի չվերթ է ընդունել։

Ինչպես հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին «Տավ Ջորջիա»-ում, «Էյր Արաբիա»-ի և «Շարջա Թբիլիսի»-ի ինքնաթիռներն արդեն վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

«Դուբայի երեք չվերթից երկուսը վայրէջք են կատարել Թբիլիսի, մեկը՝ Բաքու, Ուզբեկստան ավիաուղիների Տաշքենդ-Թբիլիսի չվերթը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայան»,- ասում են «Տավ Ջորջիա»-ում։

Նրանց տեղեկություններով՝ Բաքվի, Երևանի և Ստամբուլի չվերթները, որոնք Թբիլիսիում պետք է վայրէջք կատարեին առավոտյան ժամերին, մի քանի ժամով հետաձգվել են։

Թանձր մառախուղի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այսօր մի քանի չվերթներ չեն կարողացել իրականացվել։