Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Բեռլինի ուղղությամբ իրականացվել է չարտերային չվերթ
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից իրականացվել է հերթական չարտերային չվերթը:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, Թբիլիսի-Բեռլին-Բաթումի չվերթով ուղևորվել է 175 ուղևոր, այդ թվում, 5 անչափահաս, իսկ Վրաստան այդ նույն ավիաչվերթով վերադարձել է 180 ուղևոր:
«Չարտերային չվերթների մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման և արտաքին գործերի նախարարությունների և քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքէջերում:
Ցանկացած փոփոխություն կոմերցիոն չարտերների չվացուցակում օպերատիվ կերպով ավելացվում է վերոնշյալ կայքէջեր:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն իր գործողություններում առաջնորդվում է Վրաստանի կառավարության որոշումներին համապատասխան, որի նպատակը համավարակի տարածման կանխումը և երկրում համաճարակային հուսալի վիճակի պահպանումն է»,- հայտարարում են նախարարությունում: