Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջակայքում վարչական կարգով ձերբակալվել է ցույցի վեց մասնակից
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի շրջակայքում վարչական կարգով ձերբակալվել է ցույցի վեց մասնակից։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում են ռուսական ինքնաթիռի վայրէջքի դեմ։ Նրանք փակել են օդանավակայանի մոտ ճանապարհը։
Բացի այդ, ՆԳՆ-ն օդանավակայանի մոտ երթի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է արել պահպանել կարգուկանոնը և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։