Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստատեղերը նորացվել են
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման սրահում ուղեւորների համար նախատեսված նստատեղերը թարմացվել են, հայտնում է «Տավ Ջորջիան»։
«Լիովին նոր, ժամանակակից, եվրոպական արտադրության միջազգային չափանիշներին համապատասխան նստատեղերը ուղեւորներին հնարավորություն կտան հարմարավետ հանգստանալ մեկնելուց առաջ։
Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ TAV Georgia ընկերությունը նախագծում ներդրել է 260,000 լարի:
Բազմամյա փորձ ունեցող լեհական ընկերության կողմից արտադրված նմանատիպ նստատեղերը տեղադրվում են աշխարհի բազմաթիվ երկրների օդանավակայաններում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Նորվեգիա, Խորվաթիա, Լիտվա, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Սերբիա, Լեհաստան, Չինաստան, Հնդկաստան, Սաուդյան Արաբիա և այլն:
«Թավ Վրաստան»-ն այս տարի ավելի քան 24 մլն լարի կծախսի ներքին ենթակառուցվածքային աշխատանքների և սարքավորումների թարմացման վրա»,- նշված է «Տավ Վրաստան»-ի տեղեկատվության մեջ։