Թբիլիսիի միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ այսօր դեպի Ստամբուլ չվերթերը կիրականացվեն ըստ չվացուցակի
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը տեղեկացնում է, որ այսօր դեպի Ստամբուլ չվերթերը կիրականացվեն ըստ չվացուցակի

Թուրքիայում ձյան և վատ եղանակի պատճառով անցած գիշեր Թբիլիսիից Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայան չորս չվերթ է չեղարկվել։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տվյալներով՝ Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայանում ձյան պատճառով «Pegasus Airlines»-ի և «Turkish Airlines»-ի չվերթները չեն կարողացել թռչել Թբիլիսի, ինչի պատճառով չեղարկվել են նաև Թբիլիսի-Ստամբուլ նախատեսված չվերթները։

Օդանավակայանի տվյալներով՝ այսօր դեպի Ստամբուլ չվերթերը կիրականացվեն ըստ չվացուցակի։

«Թուրքական ավիաուղիներ»-ի #TK 379 չվերթի ուղեւորները ներկայումս գրանցվում են, որը Ստամբուլի օդանավակայան կմեկնի ժամը 12:20-ին։