Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում 90 վայրկյան տևողությամբ Դեֆիքթ կինոմրցույթի հաղթող է դարձել Նատա Սոֆրոմաձեի «Լեռնային երգ» ֆիլմը
Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում 90 վայրկյան տևողությամբ Դեֆիքթ կինոմրցույթի հաղթող է դարձել Նատա Սոֆրոմաձեի «Լեռնային երգ» ֆիլմը

Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվել է Դեֆիքթ 90 վայրկյան տեւողությամբ կինոմրցույթը։ Մրցույթի հաղթող է դարձել Նատա Սոֆրոմաձեի «Լեռնային երգը» ֆիլմը։ Ֆիլմը կցուցադրվի Բրիստոլի կինոփառատոնում։

Մրցույթի նպատակն էր բացահայտել սկսնակ ռեժիսորների, ովքեր առանձնանում են իրենց ինքնատիպությամբ և հարուստ երևակայությամբ։

Ժյուրիի կազմում էր Վրաստանի Առաջին ալիքի հեռուստատեսային միության գլխավոր պրոդյուսեր Գոչա Ժորժոլիանին։

Ցուցադրությանը ընդհանուր առմամբ ներկայացված էր 42 կարճամետրաժ ֆիլմ։ Կինոփառատոնը անցկացվել է Բրիտանական խորհուրդի աջակցությամբ: