Տեխնիկական խոչընդոտների պատճառով, Թբիլիսիի մետրոյի Սաբուրթալոյի գծի «Վաժա-Փշավելա» և «Պետական համալսարան» մետրոկայանները 10:15-ից աշխատում են խափանումներով: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:
«Ուղևորներին հնարավոր է սպասարկել միայն մինչև մետրո «Դելիսին»: Տրանսպորտային ընկերության համապատասխան ծառայության ներկայացուցիչներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ: Մետրոկայանները կբացվեն առաջիկա ժամանակում:
Թբիլիսիի մետրոյի առաջին գիծը («Ախմետելիի թատրոն» – Վարկեթիլի») աշխատում է անխափան:
Թբիիսիի տրանսպորտային ընկերությունը ներողություն է հայցում ուղևորներից՝ ստեղծված անհարմարության համար»,- նշված է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հայտարարությունում: