Թբիլիսիի մետրոպոլիտենն այսօր աշխատել է խափանումներով
Թբիլիսիի մետրոպոլիտենն այսօր աշխատել է խափանումներով

Թբիլիսիի մետրոպոլիտենում այսօր գրանցվել է հերթական խափանումը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են տրանսպորտի ընկերությունից, 09:29-ին, «Սամգորի» մետրոկայանում հայտնաբերվել է կազմի անսարքություն, որի հետ, երկու րոպեից գնացքը տեղափոխել են փակուղի և փոխարինել այլ կազմով:

Արդյունքում, մի քանի րոպե գնացքը չէր սպասարկում ուղևորներին:

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տեղեկությամբ, այս պահի դրությամբ մետրոպոլիտենում կազմերի տեղաշարժն իրականացվում է սովորական գրաֆիկով: