Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալոյի գծում խափանում է:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից, պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Նրանց խոսքով՝ Սաբուրթալոյի գծով երթևեկությունը կվերականգնվի մոտ կես ժամից։
Բացի այդ, ինչպես հայտարարել են տրանսպորտային ընկերությունից, Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գիծը («Ախմեթելիի թատրոն»- «Վարկեթիլի») շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։