Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գծում ուշացում է եղել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից, տեխնիկական անսարքության պատճառով Սաբուրթալոյի գիծը չի կարողացել ժամանակավորապես սպասարկել ուղեւորներին։
Գերատեսչության տվյալներով՝ տեղում աշխատում էր համապատասխան խումբը՝ տեխնիկական անսարքությունը վերացնելու համար։
Այս պահին ամբողջությամբ վերականգնվել է մետրոյի երկրորդ գծի աշխատանքը: