Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գիծը ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները
Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գիծը ժամանակավորապես դադարեցնում է ուղևորափոխադրումները

Թբիլիսիի մետրոպոլիտենի Սաբուրթալո գծում տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանից հայտնում են, որ անսարքությունը վերացնելու համար տեղում կաշխատեն համապատասխան տեխնիկական ծառայության ներկայացուցիչները։

«Սաբուրթալո գծում սպասարկումը կվերսկսվի վաղը` ստանդարտ ժամանակով ժամը 06:00-ին, իսկ առաջին գիծը ուղևորներին կընդունի սովորական աշխատանքային գրաֆիկով: «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար»։