Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է
Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից։
Մոտ կես ժամով մետրոյի առաջին գիծն ամբողջությամբ կանգնեցվել է ու չի կարողացել սպասարկել ուղեւորներին։
Ինչպես պարզաբանել են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում, դրա պատճառը բաղադրիչներից մեկի վնասումն է եղել։ Տեղում աշխատում էր տեխնիկական խումբ։