Թբիլիսիի մեծ համերգասրահում ընթանում է Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը
Թբիլիսիի մեծ համերգասրահում ընթանում է Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը

Թբիլիսիի մեծ համերգասրահում ընթանում է երգիչ, կինոդերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեի քաղաքացիական հոգեհանգիստը։

Բուբա Կիկաբիձեին հրաժեշտ տալու համար առավոտից բազմաթիվ մարդիկ են հավաքվել մեծ համերգասրահի շրջակայքում։

Վախտանգ Կիկաբիձեին դուրս կբերեն Թբիլիսիի Մեծ համերգասրահից և, ըստ նրա կտակի, կհուղարկավորեն Վերայի գերեզմանատանը, ընտանիքի անդամների կողքին։

Հունվարի 15-ին, 84 տարեկան հասակում մահացել է երգիչ, կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ, Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ (Բուբա) Կիկաբիձեն։