«Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի համաժողովը» Ասիայի և Եվրոպայի միջև կապերի խորացման կարևոր հնարավորությունն է. Գիորգի Գախարիա
Ուրախ եմ, որ Վրաստանը շարունակում է նման կարևոր միջոցառումների հյուրընկալությունը,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի համաժողովի» բացմանը ելույթ ունենալիս:
Ինչպես պարզաբանել է վարչապետը, նախաձեռնությունը վերաբերում է նոր առևտրա-տրանսպորտային միջանցքի ստեղծմանը և գոյություն ունեցողի կատարելագործմանը, որը հիմնված է երկրների միջև փոխշահավետ համագործակցության սկզբունքներին և նպատակ ունի աջակցել Չինաստանի և նախագծին աջակցող երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Վարչապետի հայտարարությամբ, «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի համաժողովը» Ասիայի և Եվրոպայի միջև կապերի խորացման կարևորագույն հնարավորությունն է:
«Նշված համաժողովը արդյունավետ հարթակ է, որտեղ «Մետաքսյա ճանապարհի» նախաձեռնության երկրների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկում են տարածաշրջանում գոյություն ունեցող տնտեսական մարտահրավերները, դրանց լուծման ճանապարհները և կիսում են ունեցած փորձը», – ասել է վարչապետը:
Թբիլիսիում, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հովանու ներքո ընթանում է ՝ «Թբիլիսիի մետաքսյա ճանապարհի համաժողովը: Միջոցառումը բացվել է այսօր և ավարտվելու է վաղը: