Թբիլիսիի մերձակայքում գտնվող անտառային զանգվածներում բռնկված հրդեհները մարվել են
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ Թբիլիսիի մերձակայքում գտնվող անտառային զանգվածներում տարածվող հրդեհները մարվել են։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ ուժեղ քամին նպաստել է հրդեհի տարածմանը բոլոր երեք վայրերում։
«ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում երեկ ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհներ են բռնկվել Թբիլիսիի մոտ գտնվող անտառային զանգվածներում՝ Նափետվրեբի բնակավայրի մոտ, Ծավկիսիի մոտ և Թբիլիսի-Ծղնեթին կապող ճանապարհին։ Ուժեղ քամին նպաստել է հրդեհի տարածմանը բոլոր երեք վայրերում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հնարավորինս սեղմ ժամկետում մոբիլիզացրել է հրշեջ արձագանքման ուժերը։ Սկզբում վտանգի բարձր աստիճանի պատճառով հրդեհային օջախը գտնվել է Նափետվրեբի բնակավայրի մոտ։ Միաժամանակ, հրդեհը մարելուն ուղղված միջոցառումներ էին ընթանում Ծղնեթիի և Ծավկիսիի մոտակայքում։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ և արդյունավետ գործողության արդյունքում հրդեհները ժամանակին հայտնաբերվել են, այնուհետև մարվել»,- ասված է տեղեկատվության մեջ։