Թբիլիսիի մանկապարտեզներում վերսկսվել է դաստիարակչական գործընթացը (ֆոտոշարք)
Թբիլիսիի մանկապարտեզներում վերսկսվել է դաստիարակչական գործընթացը (ֆոտոշարք)

Այսօր, Թբիլիսիում դաստիարակչական գործընթացը չի սկսվել միայն երեք մանկապարտեզում: Մնացած մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը:

Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության տեղեկությամբ, դաստիարակչական գործընթացը չի վերսկսվել միայն երեք հաստատությունում, որոնց աշխտաակազմի անդամների մոտ արձանագրվել են վարակման դեպքեր: Այս մանկապարտեզներն են՝ Գլդանիում թիվ 53-ը, Դիդուբեում թիվ 99 և Կրծանիսիում թիվ 36-ը: