Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական տարին նախատեսվում է սկսել սեպտեմբերի 14-ին
Թբիլիսիի մանկապարտեզներում նախատեսվում է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 14-ին,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի մսուր-մանկապարտեզների գործակալության ղեկավար Կախաբեր Գվանցելաձեն:
Նրա խոսքով, ընթացող համաճարակային վիճակից ելնելով, ուսումնական գործընթացը հետաձգել չի նախատեսվում:
Բացի այդ, Գվանցելաձեն հայտարարում է, որ հանրային մսուր-մանկապարտեզներում անվտանգության նորմերը լիովին պաշտպանված են:
Ինչ վերաբերում է կոնկրետ ցուցումներին և կանոնակարգերին, գործակալությունում պարզաբանում են, որ առողջապահության նախարարության և աշխատանքի տեսչության հետ ընթանում են բանակցություններ և կոնկրետ ուղեցույցերը հայտնի կդառնան առաջիկայում:
«Համաճարակային վիճակից ելնելով, սեպտեմբերը 14-ին նախատեսում ենք սկսել նոր ուսումնական տարին»,- նշել է Գվանցելաձեն: