Թբիլիսիի մանկապարտեզներում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 18-ին
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Թբիլիսիի մանկապարտեզներում նոր՝ 2023-2024 ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 18-ին։
Մանկապարտեզի կառավարման գործակալությունը նոր ուսումնական տարին դիմավորում է երեք նոր մանկապարտեզներով. Սամգորի թաղամասում կբացվի թիվ 130 մանկապարտեզը, Չուղուրեթի թաղամասին կավելանա թիվ 125 մանկապարտեզը, իսկ Կրծանիսի թաղամասում առաջին անգամ երեխաներին կընդունի թիվ 108 մանկապարտեզը։
Մանկապարտեզների կառուցմանը զուգահեռ՝ ամռանը 100-ից ավելի մանկապարտեզներ համալրվել են ենթակառուցվածքներով՝ երեխաներին ընդունելու առավել հագեցած և ապահով միջավայրում։
«Նշենք, որ այս տարի առաջին անգամ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը նոր կարգով իրականացրեց երեխաների հաշվառումը, ինչի արդյունքում հնարավորինս բավարարեցինք հանրային մանկապարտեզների պահանջարկը, իսկ նոր ուսումնական տարում արդեն գրանցվել է ավելի քան 15 հազար երեխա, իսկ մայրաքաղաքին սպասարկում են 188 մանկապարտեզներ, ասել է Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Գոգի Չիքովանին։
Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի բոլոր մանկապարտեզները փոքրիկ երեխաներին կընդունեն տոնական և զվարճալի միջոցառումներով։