Թբիլիսիի մանկապարտեզներում մեկնարկել է նոր ուսումնական տարին [ֆոտոշարք]
Թբիլիսիի մանկապարտեզներում մեկնարկել է ուսումնական տարին: Այսօր մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում երեխաներին դիմավորել են ժամանցային միջոցառումներով։
Թբիլիսիի մանկապարտեզների մինչև 60 հազար երեխաների դիմավորել է նորացված ենթակառուցված, ավելացել են նոր մանկապարտեզներ։ Դրանցից մեկը 130-րդ մանկապարտեզն է, որը բացել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կախա Կալաձեն մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Գոգի Չիքովանիի հետ ներկա է գտնվել Սամգորի թաղամասի թիվ 130 մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությանը և շնորհավորել երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Մոտ օրերս Թբիլիսիում կբացվեն N125 մանկապարտեզի նոր մասնաշենքը և բոլորովին նոր N108 մանկապարտեզը։ Մանկապարտեզների կառուցմանը զուգահեռ՝ ամռանը 100-ից ավելի մանկապարտեզներ համալրվել են ենթակառուցվածքների պահպանման աշխատանքներով, որպեսզի երեխաները նախադպրոցական կրթություն ստանան էլ ավելի լավ և ապահով միջավայրում։
Միջոցառմանը մասնակցել են Թբիլիսիի փոխքաղաքապետը, շրջանի լիազորը և մեծամասնական պատգամավորները։